top of page

Գլխավոր հաշվապահ

8.18 Քոնսալթինգը իր գործընկեր Ավտոֆան ընկերության համար փնտրում է գլխավոր հաշվապահ, ով պատասխանատու է ընկերության հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմման, դրանց ամբողջականության ու ճշգրտության ապահովման համար: 

Ստորաբաժանում` Ֆինանսների բաժին 

Անմիջական ղեկավար` Ֆինանսական բաժնի ղեկավար 

Առաջնային համագործակցություն` Գործադիր տնօրեն/փոխտնօրեն, հիմնադիրներ, վաճառքի բաժին, գնումների բաժին, մարքեթինգի բաժին, մարդկային ռեսուրսների բաժին 

Աշխատանքային ժամեր` շաբաթական 40 ժամ, 5-օրյա, երկ-ուրբ 09։30-18։30

Աշխատավայր՝ ք․ Երևան, 0026, Գ․ Նժդեհ 34

Հիմնական պարտականությունները

  1. Ընկերության ընդհանուր հաշվապահական հաշվառման վարում

    1. Իրականացնել կրկնակի գրանցում` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա

    2. Սկզբնական փաստաթղթերի ձեւակերպում, բացառությամբ վաճառքի փաստաթղթերի

    3. Աշխատավարձի հաշվարկում

    4. Հիմնական միջոցների հաշվառում

    5. Դրամական միջոցների հաշվառում (Բանկային քաղվածքի եւ դրամարկղի շարժի

      ձեւակերպում)

    6. Ներմուծումների եւ տեղական ձեռք բերումների հաշվառում

  2. Հարկային հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության

  3. Վիճակագրական հաշվետվությունների կազմում

  4. Գործընթացների եւ տեղեկատվությունների համապատասխանության վերահսկողություն

    համաձայն ՀՀ գործող հարկային օրենդրության եւ «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի

  5. Ըստ անհրաժեշտության, համագործակցություն արտաքին խորհրդատվական

    կազմակերպությունների հետ՝ հավանական հարկային ռիսկերի կանխարգելման նպատակով

  6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում՝ համաձայն ՖՀՄՍ-ի պահանջի

  7. Ընկերության՝ ֆինանսական բաժնի հետ առնչվող առօրեական գործառնությունների կազմակերպում եւ իրականացում։

  8. Իրականացնել պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Իրավունքները և լիազորությունները

  1. Իրավունք ունի ներկայացնելու  Ընկերության շահերը իր ոլորտի հետ առնչվող բոլոր կազմակերպություններում, վարել բանակցություններ Ընկերության անունից

  2. Իրավունք ունի մասնակցել ղեկավարության ժողովներին, որոնց ընթացքում քննարկվում են իր ոլորտին առնչվող հարցեր

  3. Իրավունք ունի ներկայացնել պարզաբանումներ ու եզրակացություններ Ընկերության մարքեթինգային քաղաքականության վերաբերյալ

  4. Իրավունքունիհանդեսգալբարելավմանառաջարկություններով

  5. Իրավունք ունի ժամանակին ստանալ տեղեկատվություն Ընկերությունում կատարված փոփոխությունների մասին, որոնք առնչվում են իր և իր բաժնի աշխատակիցներին

  6. ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ իրավունքներ

Կրթություն և որակավորում

  1. Բարձրագույն՝ընդհանուր տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտների

  2. Ոչ ստանդարտ լուծումներ տալու ունակություններ

  3. Առաջնորդական հմտություններ

  4. MS Office ծրագրային փաթեթի տիրապետում

  5. Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Պատասխանատվությունը

  1. Նյութական՝ իրաշխատանքի ընթացքում օգտագործվող գույքի կորստի կամ վնասման համար։

  2. Վարչական՝ օրենքների, այլ իրավական ակտերի, Ընկերության կողմից հաստատված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, իրեն վերապահված լիազորությունները գերազանցելու համար։ Իր եւ իր բաժնի առջեւ դրված խնդիրները եւ իրեն տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

  3. Աշխատակիցը պարտավոր է պահպանել իր աշխատավարձի, պարգևատրումների, կազմակերպության ֆինանսական վիճակի կամ ընկերության վերաբերյալ այլ տիպի տեղեկատվության գաղտնիությունը` չհայտնելով այն ընկերության մյուս աշխատակիցներին եւ ընկերության հետ կապ չունեցող անձանց: Աշխատակիցը պետք է զերծ մնա իր գործընկերներից աշխատավարձի, պարգեւատրումների և նման այլ վճարումների չափի մասին տեղեկատվության հարցում կատարելուց և պետք է կանխարգելի այն դեպքերը, որոնք կարող են առիթ հանդիսանալ տեղեկատվության տարածման համար:

Դիմում

Մենք առաջնահերթություն ենք տալիս Ձեր կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիությանը։ 

Upload supported file (Max 15MB)

կամ

Շնորհակալություն դիմումն ուղարկելու համար։ 

bottom of page