top of page

Քաղաքացիների սպասարկման օպերատոր

​​

Աշխատանքի նկարագիր

Մեր գործընկեր HayPass-ի համար փնտրում ենք Քաղաքացիների սպասարկման օպերատորի (Աշխատանքի վայրը կհամարվի Հայաստանում գտնվող տվյալ գրանցման կենտրոնը), ում առաքելությունն է դիմավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ ռեզիդենտին սպասարկման կենտրոն ժամանելիս և տրամադրել նույնականացման ծառայություններ՝ կախված դիմումի տեսակից (ստանդարտ, արագացված, կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթերի տրամադրում և այլն)։ 

​​

Հիմնական պարտականություններ

  • Դիմավորել քաղաքացիներին և կազմակերպել սպասարկման հերթը 

  • Իրականացնել գրանցման ծառայություններ (կենսաչափական տվյալների հավաքագրում) և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրում՝ սահմանված ընթացակարգերին և ծառայությունների մատուցման մակարդակի համաձայնագրին։ 

  • Հետևել և իրականացնել ներքին գրանցման բոլոր ընթացակարգերը, խնդիրների դեպքում ժամանակին զեկուցել 

  • Գործել որպես լիազորված անձ՝ իրականացնելու քաղաքացիների գրանցումը և նույնականացման քարտերի տրամադրումը 

  • Կառավարել և պահպանել սպասարկման կենտրոնը, նյութերը և սարքավորումները 

  • Պատասխանատու լինել կենսաչափական փաստաթղթերի ֆիզիկական անվտանգության համար՝ սահմանված ընթացակարգերի համաձայն 

  • Պատրաստել օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ և փոխանցել Քաղաքացիների սպասարկման և ծառայության բաժնին 

  • Ստեղծել հյուրընկալ միջավայր և ապահովել քաղաքացու բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում 

  • Խրախուսել դիմորդներին ներկայացնել իրենց կարծիքը ստացած ծառայությունների վերաբերյալ 

  • Իրականացնել աշխատանքը՝ համաձայն ընկերության ներքին քաղաքականությունների և հաստատված փաստաթղթերի 

  • Կատարել օրենքով, ենթաօրենսդրական ակտերով և ընկերության ներքին կարգավորումներով սահմանված առաջադրանքները՝ պրոֆեսիոնալությամբ և նվիրվածությամբ 

  • Քաղաքացիների սպասարկման օպերատորի պարտականությունները կարող են ողջամտորեն փոփոխվել՝ կախված գործառնական կարիքներից և/կամ բիզնես գործունեությունից։ 

  • Անհրաժեշտության դեպքում կատարել ընդունարանի և աշխատակիցների գործառույթներ՝ այցելուների ընդունում, նախնական տեղեկատվության տրամադրում, ուղղորդում և հերթագրման/ամրագրման համակարգի կառավարում 

  • Պահպանել խիստ անվտանգության և գաղտնիության պահանջները 

  • Նպաստել դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանը սպասարկման կենտրոնում 

​

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Հաճախորդամետ մոտեցում և բարձր ներգրավվածություն հաճախորդների սպասարկման ոլորտում 

  • Առնվազն 6 ամսվա փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն 

  • Բարձրագույն կրթություն կամ առնվազն բակալավրի ուսանող 

  • Անձնական տվյալների հետ աշխատելու բարձր պատասխանատվություն 

  • Սթրեսակայունություն և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ համագործակցելու կարողություն 

  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն լեզվով, անգլերենի և ռուսերենի իմացությունը նախընտրելի է (այլ լեզուների իմացությունը՝ առավելություն) 

  • Սահմանված ընթացակարգերին հետևելու և դրանք ճշգրտորեն կիրառելու ունակություն 

  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office ծրագրերի լավ իմացություն 

  • Պրոֆեսիոնալ և հարգալից վարքագիծ, լավ թիմակից 

  • Տվյալների մուտքագրման բարձր ճշգրտություն և ճշտապահություն 

  • Ազնվություն, անաչառություն և գաղտնիության պահպանում 

  • Երևանի սպասարկման կենտրոնների համար պարտադիր է լինել ճկուն աշխատելու հերթափոխային գրաֆիկով (շաբաթական 40 ժամ)՝ ներառյալ շաբաթ, կիրակի օրերը։ 

  • Անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն արտաժամյա աշխատանքի 

Քաղաքացիների սպասարկման օպերատոր

We prioritize your privacy, so rest assured that all information provided in this application is confidential.

Ready to Go Special?
Upload supported file (Max 15MB)

Thanks for submitting!

bottom of page