top of page

Մաքրուհի / Տարածքի մաքրության պատասխանատու

Մեր գործընկեր «Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» համար փնտրում ենք Մաքրուհի / Տարածքի մաքրության պատասխանատու:

​

ՊԱՇՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Մաքրուհու հիմնական նպատակն է ապահովել Ակադեմիայի ամբողջ տարածքի (ընդունարան, սպասասրահ, հանդերձարաններ, աշխատասենյակներ) մաքրությունը, հիգիենան և սանիտարահիգիենիկ համապատասխանությունը բարձր ստանդարտներին՝ սաների, ծնողների և աշխատակազմի համար ապահովելով առողջ և հաճելի միջավայր:

​

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ​

1.     Ընդունարանի, սպասասրահի, միջանցքների և աշխատասենյակների փոշիների մաքրում, հատակի ամենօրյա խոնավ մաքրում և ախտահանում:

2.     Ապակիների, դռների, կահույքի և մակերեսների մաքրության պահպանում:

3.     Հանդերձարանների խորքային մաքրում և ախտահանում օրվա ընթացքում:

4.     Սանիտարահիգիենիկ պարագաների (օճառ, թուղթ, ախտահանիչ նյութեր) առկայության մշտական վերահսկում և համալրում:

5.     Ակադեմիայի տարածքում տեղադրված աղբամանների պարբերական դատարկում, աղբի պարկերի փոխարինում և աղբի հեռացում նախատեսված վայրեր:

6.     Հատուկ ախտահանիչ և մաքրող նյութերի ճիշտ և անվտանգ օգտագործում՝ ապահովելով երեխաների համար անվտանգ միջավայր:

7.     Անհրաժեշտության դեպքում (միջոցառումներ, արտահերթ աղտոտվածություն) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ արտահերթ մաքրման աշխատանքների իրականացում:

​

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ

  • Մաքրող և ախտահանող նյութերի հետ աշխատելու տարրական rules/կանոնների իմացություն:

​

ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ

  • Մաքրասիրություն և ճշտապահություն:

  • Բարձր պատասխանատվություն և աշխատասիրություն:

  • Բարեհամբույր վերաբերմունք երեխաների, ծնողների և աշխատակիցների նկատմամբ:

  • Վնասակար սովորությունների բացակայություն:

​

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

  • Ամբողջ դրույք, 150․000 դրամ աշխատավարձ։

​

ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ​

Ծիծեռնակաբերիդ խճուղի 3/2( Դալմայի դիմաց) և Ավան, Աճառյան 20/4

Մաքրուհի / Տարածքի մաքրության պատասխանատու

We prioritize your privacy, so rest assured that all information provided in this application is confidential.

Ready to Go Special?
Upload supported file (Max 15MB)

Thanks for submitting!

bottom of page