

Հաշվապահ / Կրտսեր հաշվապահ
Մեր գործընկեր «Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» համար փնտրում ենք հաշվապահ / կրտսեր հաշվապահ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Հաշվապահի պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել Ակադեմիայի ընթացիկ հաշվապահական հաշվառման ճշգրիտ և պատշաճ վարումը, սաների վճարումների և պայմանագրերի ֆինանսական մասի վերահսկողությունը, սկզբնական փաստաթղթաշրջանառության ձևակերպումն ու ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան ֆինանսական գործառույթների իրականացումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվապահական ձևակերպումների իրականացում
2. Դուրս գրվող և ստացվող հաշիվ-ապրանքագրերի (e-Invoicing), ընդունման-հանձնման ակտերի ստուգում, մուտքագրում և արխիվացում:
3. Ակադեմիայի սաների ամսական/պարբերական վճարումների մոնիթորինգ, բանկային քաղվածքների ամենօրյա մշակում:
4. Չվճարված կամ ուշացված վարձավճարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ընդունարանի աշխատակիցներին ու ղեկավարությանը տեղեկացում:
5. Բանկային փոխանցումների իրականացում, տեղական և արտարժութային գործարքների մշակում:
6. Աջակցություն Գլխավոր հաշվապահին՝ ամսական, եռամսյակային հարկային հաշվետվությունների պատրաստման և tax.am/file-online համակարգերով ներկայացման գործընթացում:
7. Մատակարարների և գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների ակտերի (սվերկաների) կազմում և պարբերական համադրում:
8. Մասնակցություն գույքագրման գործընթացին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ
-
Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում:
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի կամ կրտսեր հաշվապահի պաշտոնում:
-
ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն:
-
ArmSoft ծրագրի գերազանց տիրապետում:
-
Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
-
MS Office-ի (մասնավորապես MS Excel-ի) գերազանց տիրապետում:
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Ամբողջ դրույք։ Հնգօրյա աշխատանքային շաբաթ։ Աշխատավարձը սկսած 200000 դրամից։
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
Ավան, Աճառյան 20/4