

ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ
Մեր գործընկեր «Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» համար փնտրում ենք ընդունարանի աշխատակից։
«Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» ընդունարանի աշխատակցի հիմնական նպատակն է ապահովել բարձրակարգ սպասարկում, իրականացնել պայմանագրային գործընթացների ճշգրիտ ու պատշաճ վարում, ապահովել տեղեկատվության հոսքը ծնողների, սաների և աշխատակազմի միջև, ինչպես նաև պահպանել Ակադեմիայի ներքին կարգապահությունն ու ընդունարանի տարածքում աշխատանքային սահուն ընթացքը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
-
Պրոֆեսիոնալ և բարեհամբույր դիմավորել և ուղղորդել Ակադեմիա այցելած երեխաներին, ծնողներին և հյուրերին:
-
Տրամադրել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Ակադեմիայի ծառայությունների, մարզումների ժամանակացույցի, ներքին քաղաքականության, ընդունելության ընթացակարգերի և այլ հարակից հարցերի վերաբերյալ։
-
Իրականացնել Ակադեմիայի սան դառնալու համար անհրաժեշտ պայմանագրերի կնքման գործընթացը ծնողների (կամ օրինական ներկայացուցիչների) հետ:
-
Ծնողներից պահանջել և հավաքագրել գրանցման համար սահմանված համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
-
Կրել պատասխանատվություն պայմանագրերի ճշգրիտ, անսխալ լրացման, տվյալների արժանահավատության և փաստաթղթերի պատշաճ պահպանման համար:
-
Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին, էլեկտրոնային նամակներին և սոցիալական էջերով ստացված հաղորդագրություններին՝ նախօրոք մշակված և անմիջական ղեկավարի կողմից տրամադրված տեղեկատվությանն ու ստանդարտներին համապատասխան։
-
Մշտական, արդյունավետ կապի մեջ լինել Ակադեմիայի սաների ծնողների, ինչպես նաև ներքին այլ ստորաբաժանումների (մարզչական կազմ, մարքեթինգ, անվտանգություն) հետ։
-
Անհրաժեշտության դեպքում մուտքային հեռախոսազանգերից, էլեկտրոնային նամակներից և սոցիալական էջերից ստացված հատուկ կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող տեղեկատվությունը օպերատիվ կերպով փոխանցել անմիջական ղեկավարին կամ համապատասխան ստորաբաժանումներին:
-
Վերահսկել ընդունարանի ու սպասասրահի տարածքում ներքին կարգապահական կանոնների պահպանումը:Ակտիվ համագործակցել անվտանգության աշատակիցների հետ՝ դեպի մարզադաշտեր, հանդերձարաններ և ծառայողական տարածքներ կողմնակի անձանց չօրինականացված մուտքը կանխելու նպատակով:
-
Արտառոց իրավիճակների պարագայում արագ արձագանքել և անհապաղ տեղեկացնել անվտանգության աշխատակիցներին։
-
Ակադեմիայի կողմից կազմակերպվող մրցաշարերի, բաց մարզումների, շնորհանդեսների և այլ միջոցառումների ընթացքում՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ աջակցել կազմակերպչական աշխատանքներին (այցելուների գրանցում, տեղաբաշխում, ուղղորդում և հարակից աջակցություն):
-
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել վերոնշյալ գործառույթներից բխող այլ ընթացիկ աշխատանքներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն:
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման, ընդունարանի (reception) կամ փաստաթղթաշրջանառության վարման ոլորտում:
-
Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
-
Բարձր պատասխանատվություն փաստաթղթերի հետ աշխատանքում, ուշադրություն մանրուքների նկատմամբ, MS Office և CRM համակարգերով աշխատելու կարողություն:
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Շաբաթական 30 ժամ, 150․000 դրամ աշխատավարձ։
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
Ծիծեռնակաբերիդ խճուղի 3/2( Դալմայի դիմաց) և Ավան, Աճառյան 20/4