

Անգլերենի մասնագետ/ուսուցիչ
Մեր գործընկեր «Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» համար փնտրում ենք անգլերենի մասնագետ/ուսուցիչ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
• Աշխատանքային ժամերը՝ 15:00 - 18:00 (Կես դրույք / Թիրախային ժամեր)
• Թիրախային տարիքային խումբ՝ 5–12 տարեկան սաներ
ՊԱՇՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ
Անգլերեն լեզվի ուսուցչի հիմնական գործառույթն է 5-12 տարեկան սաների համար ապահովել անգլերենի ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ ուսուցում: Դասընթացները պետք է զուգորդվեն ժամանակակից ինտերակտիվ մեթոդաբանությամբ՝ նպաստելով երեխաների լեզվական, հաղորդակցական զարգացմանը։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
1. Իրականացնել անգլերեն լեզվի ինտերակտիվ դասընթացներ 5–12 տարեկան երեխաների տարբեր տարիքային և լեզվական մակարդակ ունեցող խմբերի համար:
2. Կիրառել ժամանակակից ինտերակտիվ մեթոդներ, որոնք համապատասխանում են երեխաների տարիքային առանձնահատկություններին:
3. Մշակել յուրաքանչյուր դասի համար հետաքրքիր, դինամիկ և տարիքային խմբին համապատասխան դասապլաններ, խաղեր, վիզուալ/աուդիո ուսումնական նյութեր:
4. Դասընթացներում ինտեգրել սպորտային, թիմային և ակտիվ թեմաներ՝ համահունչ Ակադեմիայի տեսլականին:
5. Ստեղծել ջերմ, անվտանգ, խրախուսող և մոտիվացնող միջավայր, որտեղ երեխաները ազատորեն կհաղորդակցվեն անգլերենով:
6. Ապահովել յուրաքանչյուր երեխայի անհատական ներգրավվածությունը դասապրոցեսին:
7. Վերահսկել երեխաների լեզվական առաջընթացը, պարբերաբար գնահատել նրանց ձեռքբերումները:
8. Անհրաժեշտության դեպքում ծնողներին տրամադրել հետադարձ կապ երեխայի առաջընթացի և վարքագծի վերաբերյալ:
9. Ապահովել դասասենյակում կարգապահությունն ու երեխաների անվտանգությունը դասաժամերի ընթացքում:
10. Սերտորեն համագործակցել ընդունարանի աշխատակիցների, մարզիչների և ղեկավարության հետ՝ ուսումնական ժամանակացույցը ճշգրիտ պահպանելու համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ
Բարձրագույն կրթություն անգլերեն լեզվի, մանկավարժության կամ լեզվաբանության ոլորտում:
Անգլերենի գերազանց/սահուն տիրապետում (C1/C2 մակարդակ), հայերենի լավ իմացություն:
Աշխատանքային փորձ՝
o 5-12 տարեկան երեխաների հետ աշխատանքի փորձ (առնվազն 1-2 տարի):
o Ինտերակտիվ և խաղային մեթոդներով դասավանդման փորձ:
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Դասերը լինելու են 15։00-ից մինչև 20։00 -ն ընթացքում, յուրաքանչյուր խումբ ունենալու է շաբաթական երկու անգլերեն դասաժամ։ Յուրաքանչյուր դասաժամը տևելու է 45 րոպե։ Աշխատավարձը ձևավորվելու է դասաժամերի քանակից , յուրաքանչյուր դասաժամի արժեքը 3000-ից 5000 դրամ։
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
Ծիծեռնակաբերիդ խճուղի 3/2( Դալմայի դիմաց) և Ավան, Աճառյան 20/4