

ՏՏ ծրագրերի ղեկավար –
Թվային փոխակերպման և ավտոմատացման նախագծեր
Մեր գործընկեր ԶԻՆԱՊԱՀԻ համար փնտրում ենք Թվային վերափոխման ծրագրի ղեկավար, ով պատասխանատու է ԶԻՆԱՊԱՀԻ թվային փոխակերպման և տեղեկատվական համակարգերի ավտոմատացման ռազմավարական ծրագրի ամբողջական պլանավորման, համակարգման և իրականացման համար։ Պաշտոնի հիմնական նպատակն է ղեկավարել և համակարգել ԶԻՆԱՊԱՀԻ գործող հատուցումների ծրագրային ապահովման զարգացման և նոր ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման գործընթացը՝ համագործակցելով ծրագրային ապահովման մշակողների, հայկական ծրագրային ապահովման ընկերության, ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ: Նախագծի վերջնական արդյունքը պետք է լինի միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը, որը կապահովի՝
• շահառուների ամբողջական կառավարումը,
• հատուցումների ավտոմատ հաշվարկն ու վճարումները,
• շահառուների պարտավորությունների և կատարված վճարումների ավտոմատ համադրումը (reconciliation),
• զուտ ներկա արժեքի (NPV) ավտոմատ հաշվարկը,
• ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների ավտոմատ ձևավորումը,
• ֆինանսական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և վերահսկելիության բարձրացումը։
Պաշտոնը սերտորեն համագործակցում է Գործառնական տնօրենի, ՏՏ նախագծի ղեկավարի, տեխնիկական մասնագետների, արտաքին մատակարարների և բոլոր շահառու ստորաբաժանումների հետ և պատասխանատու է ծրագրի ընդհանուր հաջողության և բիզնես արդյունքի ապահովման համար։
Պայմանագիրի ժամկետն է մեկ տարի` երկարացման հնարավորությամբ:
Հիմնական գործառույթներ
Ռազմավարություն
• Ըստ անհրաժեշտության վերանայել/վերամշակել ֆինանսական և հատուցումների համակարգերի թվային վերափոխման ամբողջական հայեցակարգը։
• Մշակել ծրագրի 1-2 տարվա ճանապարհային քարտեզը՝ հստակ փուլերով, չափելի արդյունքներով և պատասխանատուներով։
• Սահմանել ծրագրի հիմնական ցուցանիշները (KPIs) և ապահովել դրանց իրականացումը։
Ծրագրի կառավարում
• Ղեկավարել թվային վերափոխման ամբողջ ծրագիրը՝ ապահովելով աշխատանքների համակարգված իրականացումը։
• Կառավարել ծրագրի ժամանակացույցը, ռիսկերը, կախվածությունները և առաջնահերթությունները։
• Համակարգել բոլոր ներգրավված թիմերի աշխատանքը։
• Պատրաստել պարբերական հաշվետվություններ ղեկավարության համար
• Ապահովել որոշումների ժամանակին կայացումը և խնդիրների էսկալացիան ղեկավարությանը։
• Ապահովել նախագծերի ամբողջական փաստաթղթավորումը
Գործընթացների բարելավում
• Վերլուծել գործող բիզնես գործընթացները։
• Առաջարկել գործընթացների պարզեցման և ավտոմատացման լուծումներ։
• Ապահովել, որ թվային լուծումները համապատասխանեն բիզնես կարիքներին։
Համակարգերի ինտեգրում
• Ապահովել ֆինանսական և հատուցումների, ինչպես նաև փոխկապակցված արտաքին մյուս համակարգերի միասնական աշխատանքը։
• Համակարգել ինտեգրման աշխատանքները ՏՏ թիմի և մատակարարների հետ։
• Վերահսկել տվյալների որակը, ամբողջականությունը և համակարգերի փոխկապակցվածությունը։
Փոփոխությունների կառավարում
• Ղեկավարել կազմակերպական փոփոխությունների գործընթացը։
• Կազմակերպել գործընկերների ներգրավվածությունը։
• Կազմակերպել ուսուցումներ՝ անհրաժեշտության դեպքում։
• Կառավարել դիմադրությունը փոփոխություններին։
Առաջին տարվա ակնկալվող արդյունքները
• Հաստատված թվային վերափոխման հայեցակարգ։
• Հաստատված ճանապարհային քարտեզ։
• Ներդրված Ծրագրի կառավարման և հաշվետվողականության մոդել (Governance Model)։
• Համակարգերի ինտեգրման ճարտարապետության հաստատում։
• Ավարտված առաջնային ինտեգրացիաներ։
• Ֆինանսական և հատուցումների գործընթացների թվայնացման առաջին փուլ։
• Տվյալների միասնական կառուցվածք։
• KPI Dashboard ղեկավարության համար։
Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի նկատմամբ պահանջները
• Բարձրագույն կրթություն կառավարման, բիզնեսի կառավարման (MBA-ը կդիտվի առավելություն), տեղեկատվական համակարգերի կառավարման, տնտեսագիտության, հանրային կառավարման կամ հարակից մասնագիտությամբ։
• Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ՝ բազմամասնագիտական թիմերի հետ արդյունավետ համագործակցելու համար։
• Նախագծերի կառավարման մեթոդաբանությունների (Agile, Scrum) իմացություն
• Առնվազն 5 տարվա փորձ թվային վերափոխման, ՏՏ համակարգերի ներդրման, ինտեգրման կամ խոշոր միջգործառնական նախագծերի կառավարման ոլորտում։
• Բիզնես գործընթացների վերլուծության, վերանախագծման (Business Process Reengineering) և օպտիմալացման ոլորտում փորձ։
• Տարբեր տեղեկատվական համակարգերի ինտեգրման և տվյալների միասնական կառավարման սկզբունքների վերաբերյալ լավ պատկերացում և փորձ։
• Փոփոխությունների կառավարման (Change Management) և կազմակերպական փոփոխությունների հաջող իրականացման փորձ։
• Բազմաթիվ շահակիցների (Stakeholder Management) հետ արդյունավետ համագործակցության և տարբեր թիմերի աշխատանքը համակարգելու փորձ։
• Արտաքին մատակարարների, ծրագրային ապահովման գործընկերների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ աշխատանքի և պայմանագրերի կառավարման փորձ (Vendor Management)։
• Խոշոր ծրագրերի կառավարման, որոշումների կայացման, հաշվետվողականության և ռիսկերի կառավարման մեխանիզմների (Program Governance) ձևավորման և կիրառման փորձ։
• Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Անհատական կարողություններ
-
Ռազմավարական և համակարգային մտածողություն։
-
Բարդ նախագծերը մինչև վերջ հասցնելու բարձր պատասխանատվություն և հետևողականություն։
-
Բիզնեսի և ՏՏ թիմերի միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու կարողություն։
-
Բարձր մակարդակի առաջնորդության, բանակցային և հաղորդակցման հմտություններ։
-
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
-
Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն
-
Արդյունքներին միտվածություն և փոփոխություններ իրականացնելու կարողություն։
-
Միաժամանակ բազմաթիվ ուղղություններ համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու հմտություն։
Սպասվող արդյունքներ
Պաշտոնը հաջողությամբ կատարելու արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ կունենա՝
-
միասնական թվային հարթակ՝ շահառուների հատուցումների վճարումների կառավարման համար,
-
ամբողջությամբ ավտոմատացված հատուցումների վճարման գործընթաց,
-
շահառուների պարտավորությունների և վճարումների ավտոմատ համադրման համակարգ,
-
NPV հաշվարկների ավտոմատացված մեխանիզմ,
-
ղեկավարության և Հոգաբարձուների խորհրդի համար իրական ժամանակում թարմացվող հաշվետվություններ և Dashboard-ներ,
-
ինտեգրված համակարգ հաշվապահական և բանկային լուծումների հետ,
-
ամբողջական տեխնիկական և գործառնական փաստաթղթեր, ինչպես նաև օգտատերերի վերապատրաստման նյութեր,
-
մասշտաբավորվող տեխնոլոգիական հարթակ, որը կծառայի ԶԻՆԱՊԱՀԻ հետագա թվային զարգացման նախաձեռնություններին։
ԶԻՆԱՊԱՀԸ առաջարկում է
• Հետաքրքիր և ռազմավարական նշանակության նախագծերի կառավարում
• Համագործակցային և մասնագիտական աշխատանային միջավայր
• Մրցունակ աշխատավարձ