

Քաղաքացիների սպասարկման օպերատոր
Աշխատանքի նկարագիր
Մեր գործընկեր HayPass-ի համար փնտրում ենք Քաղաքացիների սպասարկման օպերատորի (Աշխատանքի վայրը կհամարվի Հայաստանում գտնվող տվյալ գրանցման կենտրոնը), ում առաքելությունն է դիմավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ ռեզիդենտին սպասարկման կենտրոն ժամանելիս և տրամադրել նույնականացման ծառայություններ՝ կախված դիմումի տեսակից (ստանդարտ, արագացված, կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթերի տրամադրում և այլն)։
Հիմնական պարտականություններ
-
Դիմավորել քաղաքացիներին և կազմակերպել սպասարկման հերթը
-
Իրականացնել գրանցման ծառայություններ (կենսաչափական տվյալների հավաքագրում) և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրում՝ սահմանված ընթացակարգերին և ծառայությունների մատուցման մակարդակի համաձայնագրին։
-
Հետևել և իրականացնել ներքին գրանցման բոլոր ընթացակարգերը, խնդիրների դեպքում ժամանակին զեկուցել
-
Գործել որպես լիազորված անձ՝ իրականացնելու քաղաքացիների գրանցումը և նույնականացման քարտերի տրամադրումը
-
Կառավարել և պահպանել սպասարկման կենտրոնը, նյութերը և սարքավորումները
-
Պատասխանատու լինել կենսաչափական փաստաթղթերի ֆիզիկական անվտանգության համար՝ սահմանված ընթացակարգերի համաձայն
-
Պատրաստել օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ և փոխանցել Քաղաքացիների սպասարկման և ծառայության բաժնին
-
Ստեղծել հյուրընկալ միջավայր և ապահովել քաղաքացու բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում
-
Խրախուսել դիմորդներին ներկայացնել իրենց կարծիքը ստացած ծառայությունների վերաբերյալ
-
Իրականացնել աշխատանքը՝ համաձայն ընկերության ներքին քաղաքականությունների և հաստատված փաստաթղթերի
-
Կատարել օրենքով, ենթաօրենսդրական ակտերով և ընկերության ներքին կարգավորումներով սահմանված առաջադրանքները՝ պրոֆեսիոնալությամբ և նվիրվածությամբ
-
Քաղաքացիների սպասարկման օպերատորի պարտականությունները կարող են ողջամտորեն փոփոխվել՝ կախված գործառնական կարիքներից և/կամ բիզնես գործունեությունից։
-
Անհրաժեշտության դեպքում կատարել ընդունարանի և աշխատակիցների գործառույթներ՝ այցելուների ընդունում, նախնական տեղեկատվության տրամադրում, ուղղորդում և հերթագրման/ամրագրման համակարգի կառավարում
-
Պահպանել խիստ անվտանգության և գաղտնիության պահանջները
-
Նպաստել դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանը սպասարկման կենտրոնում
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
-
Հաճախորդամետ մոտեցում և բարձր ներգրավվածություն հաճախորդների սպասարկման ոլորտում
-
Առնվազն 6 ամսվա փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
-
Բարձրագույն կրթություն կամ առնվազն բակալավրի ուսանող
-
Անձնական տվյալների հետ աշխատելու բարձր պատասխանատվություն
-
Սթրեսակայունություն և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ համագործակցելու կարողություն
-
Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն լեզվով, անգլերենի և ռուսերենի իմացությունը նախընտրելի է (այլ լեզուների իմացությունը՝ առավելություն)
-
Սահմանված ընթացակարգերին հետևելու և դրանք ճշգրտորեն կիրառելու ունակություն
-
Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office ծրագրերի լավ իմացություն
-
Պրոֆեսիոնալ և հարգալից վարքագիծ, լավ թիմակից
-
Տվյալների մուտքագրման բարձր ճշգրտություն և ճշտապահություն
-
Ազնվություն, անաչառություն և գաղտնիության պահպանում
-
Երևանի սպասարկման կենտրոնների համար պարտադիր է լինել ճկուն աշխատելու հերթափոխային գրաֆիկով (շաբաթական 40 ժամ)՝ ներառյալ շաբաթ, կիրակի օրերը։
-
Անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն արտաժամյա աշխատանքի