

Մաքրուհի / Տարածքի մաքրության պատասխանատու
Մեր գործընկեր «Յուվենտուս Ակադեմիա Արմենիայի» համար փնտրում ենք Մաքրուհի / Տարածքի մաքրության պատասխանատու:
ՊԱՇՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ
Մաքրուհու հիմնական նպատակն է ապահովել Ակադեմիայի ամբողջ տարածքի (ընդունարան, սպասասրահ, հանդերձարաններ, աշխատասենյակներ) մաքրությունը, հիգիենան և սանիտարահիգիենիկ համապատասխանությունը բարձր ստանդարտներին՝ սաների, ծնողների և աշխատակազմի համար ապահովելով առողջ և հաճելի միջավայր:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
1. Ընդունարանի, սպասասրահի, միջանցքների և աշխատասենյակների փոշիների մաքրում, հատակի ամենօրյա խոնավ մաքրում և ախտահանում:
2. Ապակիների, դռների, կահույքի և մակերեսների մաքրության պահպանում:
3. Հանդերձարանների խորքային մաքրում և ախտահանում օրվա ընթացքում:
4. Սանիտարահիգիենիկ պարագաների (օճառ, թուղթ, ախտահանիչ նյութեր) առկայության մշտական վերահսկում և համալրում:
5. Ակադեմիայի տարածքում տեղադրված աղբամանների պարբերական դատարկում, աղբի պարկերի փոխարինում և աղբի հեռացում նախատեսված վայրեր:
6. Հատուկ ախտահանիչ և մաքրող նյութերի ճիշտ և անվտանգ օգտագործում՝ ապահովելով երեխաների համար անվտանգ միջավայր:
7. Անհրաժեշտության դեպքում (միջոցառումներ, արտահերթ աղտոտվածություն) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ արտահերթ մաքրման աշխատանքների իրականացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ
-
Մաքրող և ախտահանող նյութերի հետ աշխատելու տարրական rules/կանոնների իմացություն:
ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ
-
Մաքրասիրություն և ճշտապահություն:
-
Բարձր պատասխանատվություն և աշխատասիրություն:
-
Բարեհամբույր վերաբերմունք երեխաների, ծնողների և աշխատակիցների նկատմամբ:
-
Վնասակար սովորությունների բացակայություն:
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
-
Ամբողջ դրույք, 150․000 դրամ աշխատավարձ։
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
Ծիծեռնակաբերիդ խճուղի 3/2( Դալմայի դիմաց) և Ավան, Աճառյան 20/4