

Գործառնական տնօրեն
Մենք փնտրում ենք Գործառնական տնօրեն՝ մեր գործընկեր՝ Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամի համար։
Աշխատանքը ներառում է՝ գործառնական ծրագրերի ռազմավարության մշակում և իրականացման ապահովում, գործընթացների համակարգում, վերահսկում և հաշվետվողականության ապահովում, պատվիրակված ծառայությունների աշխատանքների համակարգում և վերահսկում, արտաքին գերատեսչությունների հետ կապի ապահովում և պահպանում.
Հիմնական գործառույթները՝
-
Առաջնորդել, համակարգել և վերահսկել ֆինանսական ներքին համակարգերի ծրագրային մշակմանն ուղղված ավտոմատացման/թվայնացման աշխատանքները ներառյալ՝ ուսումնասիրել ֆինտեխ ոլորտում լավագույն փորձը, առաջարկել նորարարական լուծումներ համակարգերի անվտանգության, մեծ տվյալների կառավարման և վճարումների արդյունավետ կազմակերպման գործում
-
Հանդիսանալ ծրագրերի ղեկավար Հիմնադրամում գործառնական ծրագրերում և մասնավորապես․
-
Մշակել ծրագրի գործողությունների ռազմավարությունը ըստ կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունների
-
Սահմանել կատարողական թիրախներ և նպատակներ ծրագրի հաջող իրականացման համար
-
Կազմել ծրագրի բյուջեն և վերահսկել դրա արդյունավետ կատարումը
-
Ղեկավարել ծրագրի հիմնական գործընթացները, մշտադիտարկել և վերահսկել մարդկային և նյութական ռեսուրսները և հասկանալ ծրագրի հետ կապված խնդիրները
-
Մշակել/վերամշակել ծրագրի չափանիշները և ընդհանուր դրույթները
-
Վերանայել ծրագրի կազմակերպումը և առաջարկել կառուցվածքային և անձնակազմի փոփոխություններ անհրաժեշտության դեպքում
-
Համակարգել և վերահսկել իրավաբանական, ՏՏ և ՏՏ անվտանգության սպասարկման պատվիրակված ծառայությունների որակյալ և ժամանակին կատարվելիք աշխատանքը՝ ըստ պայմանագրերի, ինչպես նաև ՏՏ ծրագրերի ղեկավարի աշխատանքը
-
Ապահովել գործառնական և այլ բնույթ կրող ներքին ընթացակարգերի մշակումը և վերահսկումը համագործակցելով իրավաբանի հետ
-
Վերահսկել տեղեկատվական ակտիվների հասանելությունների ցանկն ու անվտանգությունը համագործակցելով ՏԱ և տեղեկատվական համակարգի անմիջական պատասխանատուի հետ
-
Ապահովել ֆինանսական տնօրենի կողմից կատարվող գործարքների և սահմանված սահմանաչափը գերազանցող այլ գործարքների վերջնական հաստատումը ՀԾ բանկ համակարգում
-
Մշակել և տալ հանձնարարություններ անձնակազմին և իրականացնել որակի կառավարում (ստուգել աշխատանքը)
-
Համակարգել համագործակցությունը համապատասխան արտաքին գերատեսչությունների հետ անհրաժեշտության դեպքում
-
Կատարել վերադասի այլ հրահանգները իր գործառույթներին համապատասխան։
Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի նկատմամբ պահանջները՝
-
Բարձրագույն կրթություն՝ գերադասելի ֆինանսական կառավարման, ֆինանսական տեխնոլոգիաների և տնտեսագիտական ոլորտում
-
Նվազագույնը 7 տարվա աշխատանքային փորձ կառավարման ոլորտում
-
Վերլուծական և ժամանակի կառավարման կարողունակություն
-
Արդյունավետ հաղորդակցման և խնդիրների լուծման կարողունակություն
-
Թիմում աշխատանքի, թիմը ղեկավարելու, առաջնորդելու և մոտիվացնելու կարողունակություն
-
Պլանավորման և համակարգման կարողունակություն, արդյունքին և առաքելությանը միտվածություն
-
Սթրեսի կառավարման և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և պատասխանատվության բարձր զգացում
-
Բանավոր և գրավոր հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց տիրապետում