top of page

Ֆինանսական տնօրեն

Մենք փնտրում ենք ֆինանսական տնօրենի, ով պատասխանատու է կազմակերպության ֆինանսական և բյուջետավորման գործընթացների ղեկավարման ու վերահսկման, ֆինանսական վերլուծության և ծախսերի մոնիթորինգի, ինչպես նաև պայմանագրերի և ֆինանսական փաստաթղթերի ստուգման և կառավարման համար։

Հիմնական գործառույթները՝

  • Ղեկավարել և ապահովել կազմակերպության ֆինանսական պլանավորման և բյուջետավորման գործընթացները

  • Վերահսկել ամենօրյա ֆինանսական գործառնությունների իրականացումը, ններառյալ աշխատավարձեր, հաշիվ-ապրանքագրեր

  • Կազմակերպել ֆինանսական վերլուծության և ծախսերի մոնիթորինգի աշխատանքները

  • Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և մասնակցել ռազմավարական վերլուծություններին

  • Ապահովել պայմանագրերի և համաձայնագրերի ստուգման և հաստատման գործընթացը

  • Վերահսկել ֆինանսական փաստաթղթերի ճշգրտությունը և հաշվառումը

  • Ապահովել փոխանցումների վերահսկումը և վերջնական հաստատումը

  • Համագործակցել արտաքին աուդիտի գործընկերների հետ

  • Ղեկավարել և համակարգել ֆինանսական և հաշվապահական թիմի աշխատանքը​

 

 

Անհրաժեշտ որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում

  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կառավարման ոլորտում

  • Հաշվապահական և ֆինանսական ծրագրերի (ՀԾ, E-invoicing) իմացություն

  • Հարկային և ֆինանսական օրենսդրության իմացություն

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում

  • Պայմանագրերի վերլուծության և կառավարման հմտություններ

  • Թիմի ղեկավարման, առաջնորդման և մոտիվացման կարողություն

  • Խնդիրների լուծման, պլանավորման և համակարգման հմտություններ

  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Դիմում

Մեզ համար առաջնային է Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը, ուստի կարող եք վստահ լինել, որ այս դիմումում տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է խիստ կոնֆիդենցիալ։ 

Upload supported file (Max 15MB)

կամ

Շնորհակալություն դիմումն ուղարկելու համար։

bottom of page