top of page

Գնումների Մասնագետ

Մեր գործընկեր «ՓՐՈՄՈՈՒՇՆ» ՍՊԸ-ի համար փնտրում ենք գնումների մասնագետ

Ընկերության մասին

Կազմակերպությունը զբաղվում է պետական գնումների գործընթացների ամբողջական կազմակերպմամբ և կառավարմամբ՝ ապահովելով օրենսդրական բոլոր պահանջներին համապատասխանություն և բարձր արդյունավետություն։ Մասնագետի առաքելությունն է  կազմակերպել պետական գնումների համակարգման աշխատանքները, փաստաթղթաշրջանառությունը, տվյալների մշակման և համակարգային աշխատանք։ Պաշտոնը նախատեսված է նաև ուսուցման համար․ աշխատակիցը լիարժեք կծանոթանա պետական գնումների գործընթացներին, իսկ համապատասխան լիցենզիա ստանալուց և համապատասխան գիտելիքներ ունենալուց հետո ինքնուրույն կկատարի գործընթացների ամբողջական կառավարումը։

Հիմնական պարտականություններ

  • Պետական գնումներին առնչվող փաստաթղթերի կազմում և հավաքագրում, պատրաստում և կարգավորում, տվյալների մուտքագրում և համակարգերում աշխատանք, աջակցություն ընթացիկ կազմակերպչական և տեխնիկական հարցերում,

  • Օրենսդրական պահանջների ուսումնասիրություն և կիրառում,

  • Մատակարարների և պետական կառույցների հետ հաղորդակցման աջակցություն, ներքին փաստաթղթաշրջանառության վերահսկում։

 

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ մաթեմատիկայի լավ իմացություն),

  • Մանրուքներին ուշադրություն,

  • Կազմակերպվածություն և ժամանակի կառավարում,

  • Պաշտոնական գրագրության հմտություններ, համակարգչային հմտություններ (MS Office, էլեկտրոնային հարթակներ),

  • Սովորելու, զարգանալու և ապագայում ինքնուրույն գործընթացներ վարելու պատրաստակամություն

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ՝ աշխատանքը նախատեսում է նախնական ուսուցում

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ (10:00–19:00),

  • Ուսուցում պետական գնումների գործընթացներում,

  • Մասնագիտական աճի իրական հնարավորություն՝ լիցենզիա ստանալուց հետո դառնալմասնագետ,

  • Կայուն աշխատանքային միջավայր,

  • Աշխատանքը համակարգելու և նոր հմտություններ զարգացնելու հնարավորություն։

 

📍 Աշխատանքային վայր՝ ՀՀ ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան փ.

Գնումների Մասնագետ

We prioritize your privacy, so rest assured that all information provided in this application is confidential.

Ready to Go Special?
Upload supported file (Max 15MB)

or

Thanks for submitting!

bottom of page